շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերացվել է ԻԻՀ քաղաքացիների՝ ցամաքային անցակետով ՀՀ մուտք գործելու արգելքը. դեսպանություն

Վերացվել է ԻԻՀ քաղաքացիների՝ ցամաքային անցակետով ՀՀ մուտք գործելու արգելքը. դեսպանություն

Իրանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են՝ 2021 թվականի հունվարի 11-ից ՀՀ ամբողջ տարածքում գործող կարանտինը երկարաձգվել է ևս վեց ամսով (մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը ներառյալ)՝ պայմանավորված COVID-19 հիվանդությամբ։

«Միաժամանակ հայտնում ենք, որ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ մուտք գործելու ընթացակարգի մեջ։
 
2021 թ. հունվարի 12-ից վերացվել է ԻԻՀ քաղաքացիների՝ ցամաքային անցակետով ՀՀ մուտք գործելու արգելքը։
 
Հիշեցնենք, որ օդային և ցամաքային ճանապարհով ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնել COVID-19-ի բացասական արդյունքով թեստ որևէ բժշկական կենտրոնից անգլերեն լեզվով՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության»,- ասված է դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ: 

  • Կիսվել: