կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վազգենը դարձել է ազգի համախմբման ու հաղթանակի սիմվոլ. մեզ համախմբվել է պետք. Արամ Սարգսյան

Վազգենը դարձել է ազգի համախմբման ու հաղթանակի սիմվոլ. մեզ համախմբվել է պետք. Արամ Սարգսյան

Վազգենն իր տեսակով մարմնավորում է ու արդեն դարձել է ազգի համախմբման ու հաղթանակի սիմվոլ։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը:

«Առավոտյան իշխանություններն են եկել Եռաբլուր, հիմա` ընդդիմությունը, ու Վազգենը կարողանում էր դա անել, դա ամենաճիշտն էր»,- նշեց նա:

Սարգսյանի խոսքով` մեր երկրին համախմբվել է պետք այս պահին:

«Ոչ թե իրար մեջ ինչ-որ բաներ ման գալ»,- ասաց նա` չպատասխանելով քաղաքական այլ հարցերի:

  • Կիսվել: