կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ըստ Արամ Սարգսյանի, Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն իր լրատվամիջոցով սպասարկում է Ադրբեջանի շահերը

Ըստ Արամ Սարգսյանի, Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն իր լրատվամիջոցով սպասարկում է Ադրբեջանի շահերը

Ակնհայտ ադրբեջանական մոտեցումներին համահունչ, Ադրբեջանի տրամաբանությանը և ցանկություններին համահունչ արտահոսք է։ Այսինքն, այս արտահոսքը ձեռնտու է Ադրբեջանին, որ Հայաստանում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը ոգով, հոգեպես կոտրվեն։ Այսինքն, հիբրիդային պատերազմի էլեմենտ եմ նայում նման արտահոսքը, Factor.am-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանին պատկանող «Ալիք մեդիայի» տարածած տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին «Ալիք Մեդիան», հղում անելով իր «դիվանագիտական վստահելի աղբյուրներին» գրել էր, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ:
 

Ըստ լրատվամիջոցի՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը, երկրորդ փաստաթուղթը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես, ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

  • Կիսվել: