երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վազգեն Մանուկյանը հայտնեց Ազգային կոմիտեի կազմը

Վազգեն Մանուկյանը հայտնեց Ազգային կոմիտեի կազմը

Վազգեն Մանուկյանը Հրապարակում հայտնեց համաժողովրդական շարժումը համակարգելու համար Ազգային կոմիտեի կազմը։

Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու անունն ասաց` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան:

«Մենք 5 հոգով կազմեցինք «Ազգային կոմիտե», որի կազմում է Հայկ Մամիջանյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և ես: Մենք պետք է հարցի լուծում տանք հնարավորինս լեգիտիմ կերպով և մեզ համար մեծ նշանակություն ունեն այն գործընկերները, որոնք գտնվում են ԱԺ-ում, բայց հնարավորինս շուտ պետք է սկսել անհնազանդության ակցիաները: Վաղը՝ 11:00-ին այստեղ կայանալու է Կառավարության նիստ, բայց մենք ժամը 10:00-ին շրջափակելու ենք Կառավարության շենքը»,- ասաց Վազգեն Մանուկյանը: 

Նա հավելեց. «Այն ցեղասպանությունը, որը տեղի է ունենում Արցախում այս իշխանության պատճառով, մտնելու է Հայաստան: Նիկոլ Փաշինյանը սկզբում պայմանավորվում է, բայց ասում է՝ այդ պայմանավորվածությունը կատարելու համար ես չեմ կարող անել, դիմացինը հասկանում է, որ ռազմական ճանապարհով այդ պայմանավորվածությունը կարող է իրականացնել: Ասում են՝ Նիկոլին հանեք, պատերազմ կլինի, Նիկոլի ժամանակ սա որերո՞րդ պատերազմն է»:

Մանուկյանը  հայտարարեց, որ իրենք սկսում են զանգվածային անհնազանդության ակցիաները. «Դրանց պետք է միանա ոչ միայն Երևանի, այլ նաև շրջանների բնակչությունը»:

  • Կիսվել: