ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարդենիսում «ՎԱԶ 2107»-ը բախվել է պատին. վարորդը, որն արգելափակվել է ներսում, մահացել է

Վարդենիսում «ՎԱԶ 2107»-ը բախվել է պատին. վարորդը, որն արգելափակվել է ներսում, մահացել է

Մայիսի 12-ին, ժամը 02։02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի սկզբնամասում «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1966 թ.) բախվել է ավտոտեխսպասարկման կայանի պատին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում․ ուղևոր Ֆ․ Պ․-ն (ծնված 1966 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցը գրանցել է վերջինիս մահը:

  • Կիսվել: