ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարդենիսի շրջանից  Դաշքեսանը չի հրթիռակոծվում․ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Վարդենիսի շրջանից Դաշքեսանը չի հրթիռակոծվում․ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած՝Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ ապատեղեկատվությունը։

«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:

Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:

Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: