Վարդան Ղուկասյանը մայիսի 15-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ
«Սիրելի ռադիկալ տրամադրված հայրենակիցներ, մայիսի 15-ին, ժամը 17:00-ին, բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Այս մասին գրել է «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում․
«Յուրաքանչյուրիդ ներկայությունը պարտադիր է՝ անկախ քաղաքական հայացքներից: Այդ օրը մենք ունենք մեկ նպատակ՝ իշխանափոխություն գործողություններով: Եթե հրապարակում լինի ավելի քան 50 հազար մարդ, Նիկոլի կառավարմանը կմնան հաշված ժամեր»,- գրել է նա։



