ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետը պատվիրակություններ է գործուղում Ռուսաստան

Վարչապետը պատվիրակություններ է գործուղում Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանն Էլյանորա Ավետիսյանին և Արամ Անդրեասյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման
բաժնի պետ Էլյանորա Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի ավագ մասնագետ Արամ Անդրեասյանին

2021 թվականի ապրիլի 12-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Expo Electronica 2021» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Էլյանորա Ավետիսյանի և Արամ Անդրեասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ ևս մեկ պատվիրակություն է ուղարկում Ռուսաստան.

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի ապրիլի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների
հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

հավելված

  • Կիսվել: