կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետը փակ հանդիպում կանցկացնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ

Վարչապետը փակ հանդիպում կանցկացնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունները՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին՝ ժամը 18:00-ին, փակ հանդիպում կունենա Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ․ կքննարկվեն արտաքին և ներքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ էր վարչապետը Ազգային ժողովում հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը ներկա էին եղել Կառավարության անդամներ: Քննարկվել էին արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: