Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Նշենք, Օնիկ Գասպարյանն իր ուղերձով հորդորել էր Զինված ուժերին կատարել իրենց առաքելությունը ի նպաստ Հայաստանի և Արցախի։
Նա նաև հայտնել էր, որ թեև դիմել է Վարչական դատարան իր պաշտոնանկության որոշումը վիճարկելու համար, այդուհանդերձ կշարունակի ծառայել հայրենիքին այլ կարգավիճակով, չմանրամասնելով, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը։