շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Վարչապետը հանդիպել է Արման Բաբաջանյանի, Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ (լուսանկարներ)

Վարչապետը հանդիպել է Արման Բաբաջանյանի, Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ՝ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

 
 

  • Կիսվել: