շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետն ու Կաթողիկոսը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Վարչապետն ու Կաթողիկոսը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հակառակորդի գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը:
 
Հանդիպմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորակցությունն է արտահայտվել Հայաստանի և Արցախի կառավարություններին՝ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության արդար պայքարում:

  • Կիսվել: