հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Ֆրանսիայի վարժարաններից մեկում հրդեհ է բռնկվել աշակերտների բողոքի ցույցի ժամանակ

Ֆրանսիայի վարժարաններից մեկում հրդեհ է բռնկվել աշակերտների բողոքի ցույցի ժամանակ

Նանտի (արևմտյան Ֆրանսիա) Նելսոն Մանդելայի անվան վարժարանում հրդեհ է բռնկվել բարձր դասարանի աշակերտների ցույցի ժամանակ։
 
Սովորողները տեղական ԶԼՄ–ներին ասել են, իրենք կապ չունեն հրդեհի հետ, հավաքվածները եկել են իրենց իրավունքները պաշտպանելու համար, այլ ոչ թե դպրոցը հրկիզելու։ Նրանց խոսքով` հրդեհը բռնկվել է այն պատճառով, որ անհայտ երիտասարդներ սկսել են հրավառություն իրականացնել բողոքի ցույցի ֆոնին։
 
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դպրոցի առջև գտնվող ամբոխը ցրելու համար, իսկ հրշեջները սկսել են մարել կրակը տեղական ժամանակով 8:30-ից հետո։ Հրդեհից տուժածներ չեն եղել։
 
Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձր դասարանի աշակերտների լայնածավալ բողոքի ալիքի ֆոնին։ Բողոքի ցույցերը սկսվել էին մոտ մեկ շաբաթ դրանից առաջ Իլ դը Ֆրանս շրջանում, ապա տարածվել այլ քաղաքներ՝ Լիոն, Լիլ և այլն։
 
Սովորողները բողոքում էին կրթական համակարգում առկա մի շարք խնդիրների դեմ՝ գերծանրաբեռնված դասացուցակներ, ուսուցիչների պակաս, լեփ–լեցուն դասարաններ, որոշ շենքերի խարխուլ վիճակ և Parcoursup (որն օգնում է աշակերտներին մասնագիտանալ բուհ ընդունվելուց առաջ) համակարգի հետ կապված սթրես։
 
Որոշ դեպքերում բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով. այրվել են աղբամաններ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, որն ի պատասխան ուժ է կիրառել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում ամբողջ երկրում այդ պահի դրությամբ մոտ 625 մարդ է ձերբակալվել:

  • Կիսվել: