երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Վարչապետի ընտանիքի անդամների մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել

Վարչապետի ընտանիքի անդամների մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել

Վարչապետի, իր կնոջ և ավագ դստեր՝ Մարիամի մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչախպետ Նիկոլ Փաշինյանը, ով հիշեցնենք, օրեր առաջ հայտնել էր իր և իր ընտանիքի անդամների կորոնավիրուսով վարակվելու մասին։

«Հետազոտությունը ցույց տվեց, որ ես, Աննան, Մարիամը թոքաբորբ չունենք: Լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ երկու կրտսեր աղջիկները՝ Արփին և Շուշանը, ևս պետք է հետազոտվեն։

«Մենք վիճակագրություն ունենք, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10 տոկոսի մոտ է, որ հետագայում բարդություններ են առաջանում: Այսինքն 10 տոկոս հավանականություն կա, որ մեր մոտ կարող է թոքաբորբ զարգանալ»,- ասաց վարչեպետը և նշեց, որ ջերմություն չունեն և չեն ունեցել։

  • Կիսվել: