ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանում վերջինիս առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պահպանելու և առավել խորացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

  • Կիսվել: