հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին, որի հոդվածը կհրապարկվի առաջիկայում:

Հարցազրույցի տեսանյութն ամբողջությամբ կհեռարձակվի վարչապետի ֆեյսբուքյան էջով և կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով՝ այսօր երեկոյան 22:10-ին:

Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ հարցերի։

  • Կիսվել: