չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, որը ընտրությունների ընթացքում իրականացնում է դիտորդական առաքելություն:

Դատարանը գտել է, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են: Հետևապես, ըստ դատարանի որոշման, Քոչարյանի դեմքով էապես ավելի շատ 5 քմ-ից մեծ պաստառներ կլինեն, քան մյուս կուսակցությունների (առաջին համարների):

«Նշեմ, որ ԿԸՀ-ն իրոք մարդավարի չէր հիմնավորել, որ այդ պաստառները ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի հետ: ԿԸՀ-ում, որոշման մեջ, նույնիսկ չէին գրել, որ դրա վրա Ռոբերտ Քոչարյանի դեմքն է պատկերված (!)... ԿԸՀ-ն դա չի նշել նաև իր առարկություններում ու նույնիսկ չի ներկայացելբդատական նիստին, որ դա բանավոր ասի:

Ու թեև ԿԸՀ-ն իր մասով, մտածված կամ չմտածված, ամեն ինչ արել է, որ իր իսկ որոշումը անվավեր ճանաչվի, դատարանը չէր կարող այդ աստիճանի անհավասար մրցապայքար ստեղծող որոշում կայացներ»,-հավելել է Իոաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայցը ներկայացվել էր հունիսի 1-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: 

Քոչարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի մայիսի 31-ի թիվ 108-Ա որոշումը:

  • Կիսվել: