հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետը նոր խոսնակ ունի

Վարչապետը նոր խոսնակ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Մանե Գևորգյանը, որը մինչ այդ աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար», - ասված է վարչապետ որոշման մեջ։

Մանե Գևորգյանն աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում, որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող: Ավելի վաղ, նա եղել է ՍիվիլՆեթ-ի հանձնարարությունների գծով պրոդյուսեր և ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի օգնական:

  • Կիսվել: