երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վահե Ղազարյանը, Արամ Հովհաննիսյանը, Վարդան Մովսիսյանը պատասխանատվություն են կրելու՝ խելագարի հրահանգները կատարելու համար. Սաղաթելյան

Վահե Ղազարյանը, Արամ Հովհաննիսյանը, Վարդան Մովսիսյանը պատասխանատվություն են կրելու՝ խելագարի հրահանգները կատարելու համար. Սաղաթելյան

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ոստիկանապետի տեղակալներ Արամ Հովհաննիսյանը, Վարդան Մովսիսյանը, Արա Ֆիդանյանը, Արթուր Մարտիրոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ՊՊԾ գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը պատասխանատվություն են կրելու այս խելագարի կողմից տրված հրահանգները կատարելու համար։ Այս մասին այսօր ոստիկանության շենքի դիմաց ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեկ անգամ եւս պահանջում ենք, որ մաս չկազմեք այդ դավաճանի ծրագրերին, հիշեք ձեր այն ընկերներին, որոնց պատերազմի օրերին տարան ու թողեցին անտեր ու անհաց վիաճկում։ Հիշեք Շուշիի ձեր գործընկերներին, հիշեք, որ մենք էս ամեն ինչը անում ենք նաեւ հանուն ձեր երեխաների համար։ Դուք շատ լավ գիտեք, որ այդ ապօրինի հրահանգները կատարելով՝ մեր երկիրը ավելի եք խորտակման տանում՛՛։

Նա պահանջեց, որ ոստիկանապետն իջնի եւ բոլորին բացատրություն տա ավելի վաղ Կառավարության 3-րդ շենքի մոտ կատարած գործողությունների համար:

Սաղաթելյանն ասաց. ՛՛Այսօր դուք ձեզ պահել եք լկտի, խուլիգանի պես։ Եթե ձեզ թվում է, որ Քոչարյան Անդոյի, շիշ բռնողի եւ մյուս սրիկաների հրահանգով պետք է կրակեք ժողովրդի վրա ու վախեցնեք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք նահանջելու ենք, սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք կգնանք սադրանքի, որպեսզի բախման տանեք ու նոր արյուն թափեք Երեւանում, էլի սխալվում եք՛՛:

  • Կիսվել: