հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առթիվ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նիկոս Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առիթով:

«Իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Կիպրոսի նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ բարձր պաշտոնում:

Ակնկալում ենք սերտորեն աշխատել Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման համար»,-գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում:

  • Կիսվել: