երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրաչյա Սարգսյանը Վահագն խաչատուրյանին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտի խնդիրներն ու դրանց լուծման ծրագրերը

Հրաչյա Սարգսյանը Վահագն խաչատուրյանին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտի խնդիրներն ու դրանց լուծման ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և բարեփոխումներին:
 

  • Կիսվել: