հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ. Ընդդիմությունը բոյկոտել է

Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ. Ընդդիմությունը բոյկոտել է

ՀՀ ազգային ժողովում  մարտի 2-ին կայացած փակ գաղտնի քվեարկությամբ Վահագն Խաչատուրյանին չընտրեց Հանրապետության նախագահ:

Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ նիստում հայտնեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը՝ նշելով, որ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել:

Նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք էր 81 կողմ ձայն: Երկրորդ փուլով նախագահի ընտրության դեպքում անհրաժեշտ կլինի 64 կողմ ձայն:

ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնեց, որ եթե նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կրկին ներկայացրեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը երկրորդ փուլի համար:

 

  • Կիսվել: