Նոր Սահմանադրության նախագծով վարչապետի թեկնածուի առաջադրման համար սահմանվում են նոր պահանջներ
Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է սահմանափակել վարչապետի թեկնածու առաջադրվելու շրջանակը։
Մասնավորապես, նախագծի համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի խորհրդարանական մեծամասնության պատգամավոր կամ մանդատը կասեցված Կառավարության անդամ։
Իսկ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածու կարող է առաջադրվել պատգամավորներից կամ մանդատը կասեցված Կառավարության անդամներից։



