երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Վրաստանի նախագահը Սուրբ Գևորգի տոնի՝ Գիորգոբայի, առթիվ ներում է շնորհել 232 մարդու

Վրաստանի նախագահը Սուրբ Գևորգի տոնի՝ Գիորգոբայի, առթիվ ներում է շնորհել 232 մարդու

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Սուրբ Գևորգի օրվա առթիվ ներում է շնորհել 232 մարդու, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով պետության ղեկավարի աշխատակազմին։

Ներումը տարածվում է ազատազրկման ձևով պատիժ կրող 216 անձի և ևս 16 դատապարտյալի վրա, որոնց նկատմամբ նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ։

Վրաստանի նախագահի աշխատակազմում նշել են, որ որոշումն ընդունվել է պետության ղեկավարի սահմանադրական լիազորությունների շրջանակում և հիմնված է մարդասիրության սկզբունքների ու պետական շահերի վրա։

  • Կիսվել: