երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վահագն Ալեքսանյանը՝ Բագրատ Սրբազանի՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին (տեսանյութ)

Վահագն Ալեքսանյանը՝ Բագրատ Սրբազանի՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի ժողովրդի քվեով, ուստի նրան կարող է հեռացնել միայն ժողովուրդը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության անունից հայտարարեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` անդրադառնալով այսօր Բագրատ Սրբազանի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուն։

Ալեքսանյանի խոսքով՝ երբ ժողովուրդը կցանկանա ՀՀ-ում իշխանություն փոխել, կփոխի:

ՔՊ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ հրաժարականի պահանջը ոչ թե ժողովրդի ցանկությունն է, այլ` նախկին իշխանությունների:

Նշենք, որ այսօր ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժումը երթ է անցկացրել, այնուհետեւ հանրահավաք՝ Հանարապետության հրապարակում։ Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ էր տվել հրաժարական տալու համար:

Նրա պահանջը մնաց անարձագանք, Սրբազանն էլ հայտարարեց. ՛՛Քանի որ Նիկոլը Փաշինյանն արհամարհեց ժողովրդի պահանջը, ուրեմն՝ պետք է ստիպենք նրան դա անել՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: