երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Աֆյանին Հնդկաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Վահագն Աֆյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Յուրի Բաբախանյանը հետ է կանչվել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում և Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

  • Կիսվել: