կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով. Վանեցյան

Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով. Վանեցյան

Այսօր հերթական անգամ իրականացրինք մեր երթը: Այն լի էր դրական էներգիայով, բարությամբ և վճռականությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

՛՛Քաղաքացին է որոշում կայացնում,
Քաղաքացին է տերը մեր երկրի
Քաղաքացին որոշել է.
Մեր ընտանիքները ապրելու են հզոր, անվտանգ, զարգացող և համերաշխ Հայաստանում:

Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ: Վաղը բոլոր մեր հայրենակիցները մեզ տեսնելու և լսելու են:

ՔՈ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է: Ժամը 12:00-ին սպասում եմ քեզ Ֆրանսիայի հրապարակում:

Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում նորից ավելի մեծ վճռականությամբ շարունակում ենք մեր պաքարը՛՛,-նշել է նա:

Հավելենք նաև, որ այսօր երեկոյան տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 12.00-ից, չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։

՛՛Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը՛՛,– հայտարարեց նա։

  • Կիսվել: