ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վաղը առավոտյան ժամը 7:30-ից փակել փողոցները. Թևանյանի կոչը

Վաղը առավոտյան ժամը 7:30-ից փակել փողոցները. Թևանյանի կոչը

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հանդես եկավ ելույթով՝ կոչ անելով վաղը առավոտյան ժամը 7:30-ից փակել փողոցները:

«Ճանապարհը փակ պահել բոլոր մեքենաների համար, թույլ տալ անցնել միայն շտապ օգնության և հրշեջ մեքենաներին»,- ասաց նա։

Թևանյանը նշեց, որ ոստիկանության հետ կոնֆլիկտի մեջ մտնելու կարիք չկա։ Նա նաև ուսանողական դասադուլ հայտարարեց և կոչ արեց ռեկտորներին չմիջամտել ու միանալ դրան:

Դիմելով գործարարներին՝ Թևանյանն ասաց, որ եթե 2018-ին նրանք օգնել են, ուրեմն՝ հիմա էլ պետք է օգնեն։

  • Կիսվել: