կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վաղը ակցիաները կշարունակվեն ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում. Սաղաթելյան

Վաղը ակցիաները կշարունակվեն ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում. Սաղաթելյան

Վաղը ՛՛Դիմադրության՛՛ շարժումը քաղաքացիական անհնազանդության մասշտաբային ակցիաները կշարունակի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնեց ՛՛Հայաստան՛՛ դաշինքից ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ճանապարհները, փողոցները, մայրուղիները կփակվեն. ՛՛Վաղը փակում ենք Երևանի ու մարզերի ճանապարհները, որ Նիկոլը ոստիկաններին էստեղ չկուտակի՛՛:

Սաղաթելյանն աջակիցներին առաջարկեց մնալ Ֆրանսիայի հրապարակում եւ նշեց, որ վաղվա ակցիան, ինչպես այսօր, կսկսվի 8:30-ին։

Ընդդիմադիրներն ու նրանց համախոհները կբաժանվեն խմբերի եւ կարգելափակեն երթեւեկությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ ՛՛Խմբի մնացած անդամները ժամը 08:15-ից կլինեն Ֆրանսիայի հրապարակում, որտեղից արդեն ձեւավորված խմբերը կշարժվեն տարբեր ուղղություններով՛՛,-ասաց Սաղաթելյանը:

 

 

  • Կիսվել: