երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վաղը 16:00-ին կանցկացնենք մեր գլխավոր հանրահավաքը. Սաղաթելյան

Վաղը 16:00-ին կանցկացնենք մեր գլխավոր հանրահավաքը. Սաղաթելյան

Մենք տեղեկություն ունենք, որ արդեն 2-3 ժամ է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են կուտակվում Երեւանում: Այս մասին այսօր Դեմիրճյան փողոցում ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց. ՛՛Մեկ անգամ եւս կոչ եմ անում ոստիկանապետին եւ բոլոր նրանց, ովքեր կփորձեն գիշերվա ընթացքում դիմել սադրանքների, շատ հստակ եւ ուղիղ ասում եմ` պատասխանատվությունը ձեզ վրա է, եթե սադրանքների եք գնում դուք: Մենք շարունակելու ենք մեր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիան: Չփորձեք գնալ սադրանքների, տղերք: Նորից եմ ասում՝ մենք պայքարում ենք բանակի համար, պետության եւ պետականության համար, Արցախի համար, մեր եւ ձեր երեխաների համար՛՛:

Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ անհնազանդության ակցիային վաղը 8:30-9:00-ի սահմանում:

՛՛Այսօր Նիկոլը փորձում է խաթարել սահմանադրական կարգը, դուք ձեր ներկայությամբ պահում եք այս երկրի Սահմանադրությունը եւ դրա համար բոլորի ներկայությունը խիստ անհրաժեշտ է: Վաղը 16:00-ին մենք ունենալու ենք մեր գլխավոր հանրահավաքը, մեր բոլոր պլանները գործում են, վաղվա համար եւս ունենք պլաններ, եկեք կանգնեք բանակի կողքին, Հայաստանի, Արցախի կողքին, մեր երկրի, Սահմանադրության կողքին, քշենք այս չարիքի իշխանությանը՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը նաեւ հայտարարել էր, որ իրենք մինչեւ վաղը 12։00–ը ժամանակ են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին Փաշինյանի հայտարարությունները բլեֆ են։

Նշենք նաեւ, որ քիչ առաջ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որտեղ նշված է, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

  • Կիսվել: