Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիայի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-վրացական համագործակցության շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետարանի հետ փոխգործակցության զարգացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։



