երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Վաղարշապատում քվեարկության գաղտնիության հետ կապված էական խախտումներ են արձանագրվել․ Դանիել Իոաննիսյան

Վաղարշապատում քվեարկության գաղտնիության հետ կապված էական խախտումներ են արձանագրվել․ Դանիել Իոաննիսյան

Հանրապետության 36 համայնքներում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները դիտորդություն են իրականացնում։ Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, խոսելով արձանագրված խախտումների մասին, տեղեկացրեց, որ Վաղարշապատում քվեարկության գաղտնիության հետ կապված էական խախտումներ են արձանագրվել, դրանց մասով հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել։

«Խոսքը 14/24 և 14/25 տեղամասերի մասին է։ Սպիտակում էական խախտում է տեղի ունեցել  22/28 տեղամասում, որի մասով ևս հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել։ Քվեարկության սենյակում գտնվել է միևնույն քաղաքական ուժի մեկից ավելի վստահված անձ, և հանձնաժողովի նախագահը չի իրականացրել օրենքով սահմանված իր պարտականությունները»,- ասաց Իոաննիսյանը:

Իոաննիսյանի խոսքով՝ Մասիսի, Արտաշատի, Վեդիի, Մարտունու որոշ ընտրատեղամասերում ուղղորդել են ընտրողներին։ Ընդ որում՝ խոսքը տարբեր քաղաքական ուժերի մասին է։ 

  • Կիսվել: