երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք անկախ քաղաքական հայացքներից, հասկացան պահի լրջությունը. Էդուարդ Աղաջանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք անկախ քաղաքական հայացքներից, հասկացան պահի լրջությունը. Էդուարդ Աղաջանյան

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ օրվա իշխանությունների նկատմամբ իրենց վերաբերմունքից, հասկացան պահի լրջությունը և չտրվեցին գործակալական և թշնամական կեղծ, ֆեյքային գրողների ազդեցությանը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԷդուարդԱղաջանյանը:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների՝ Հայաստանում ընդունելության կազմակերպման գործընթացում ներգրավված բոլոր քաղաքացիներին: Նմանօրինակ համաժողովրդական միասնականության և բարձր գիտակցության դրսևորումներն են Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման գլխավոր երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունը ունի և միշտ ունենալու է պետականություն, քանի որ Հայաստանի քաղաքացիները այդպես են որոշել»,- ասաց նա:

  • Կիսվել: