հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուզում եմ մի գաղտնիք բացել ՌԴ նախագահի և իմ միջև 2018-ին Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպման մասին. Փաշինյան

Ուզում եմ մի գաղտնիք բացել ՌԴ նախագահի և իմ միջև 2018-ին Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպման մասին. Փաշինյան

Ես ուզում եմ մի գաղտնիք բացել Ռուսաստանի նախագահի եւ իմ միջեւ 2018-ին Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպման մասին: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերումասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «ՌԴ նախագահն ասաց՝ ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է:

Ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի անկախության, սուվերենության եւ որոշումներ կայացնելու ազատության վրա: Մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել...»:

  • Կիսվել: