չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն արտահայտել «Հանրապետության» նկատմամբ, որն իր հետևողական քաղաքականության շնորհիվ շատ էական թվով ձայներ հավաքեց. Փաշինյան

Ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն արտահայտել «Հանրապետության» նկատմամբ, որն իր հետևողական քաղաքականության շնորհիվ շատ էական թվով ձայներ հավաքեց. Փաշինյան

Բոլորս հասկանում ենք Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական կարեւորությունը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ փաշինյանը:

՛՛Այս ընտրություններում ձայների հաշվարկի արդյունքում 50-150 քվե այլ կերպ բաշխվեր, իրադրությունը քաղաքական առումով կարող էր փոխվել: Այն, որ այս ընտրությունների արդյունքները կանխորոշվեցին 50-150 քվեի հաշվարկի արդյունքում, ի ցույց դրեց մեր անսասանելի հաավատարմությունը 2018-ի թավշյա հեղափոխության արժեքներին, ժողովրդավարությանը եւ ժողովրդի կամքի նկատմամբ անքննարկելի հարգանքի: Այն, որ մենք մշտապես հայտարարել ենք, որ մենք մեր ձեռքը կկտրենք, բայց մեկ քաղաքացու քվեին չենք կպնի, դա արդեն երկու անգամ անառարկելիորեն ապացուցել ենք:

Այսինքն՝ եթե, օրինակ, ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությունը 50-150 ձայն ավել ստանար, մենք միասին կունենայինք 33 մանդատ, ոչ թե 32:

Հաջորդը, այն ուժերը, որոնք հանդես են եկել հեղափոխության արժեքների պաշտպան, այդ ուժերը հավաքելեն 60 տոկոսից ավելի ձայն: Այլ բան, թե ով է նրանցից հավատարիմ անկեղծորեն այդ արժեքներին, եւ ով է մանիպուլացնում: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն արտահայտել ՛՛Հանրապետության՛՛ նկատմամբ, որն իր հետեւողական քաղաքականության շնորհիվ շատ էական թվով ձայներ հավաքեց: Մենք արդեն, ըստ էության, համատեղ կառավարում կիրականացնենք Երեւանում, ինչը վատ չէ՛՛,-նշեց նա:

Փաշինյանը նկատեց, որ հիմա պետք է նայեն, թե որոնք են համադրելի կետերը ՔՊ-ի եւ ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության ծրագրերում:

՛՛Եթե հակասող կետեր լինեն, պետք է դրա վերաբերյալ հետագայում որոշում կայացնենք: Սա լավ առիթ է, որ Տիգրան Ավինյանը ցուցաբերի համախմբելու կարողություն, այդ թվում ընդդիմադիր ուժերի նախընտրական ծրագրերում առկա համադրելի դրույթների նկատմամբ սեփականատիրական վերաբերմունք ունենա՛՛,-ասաց նա:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը կախված մնացին Դոգի՝ Վարդան Ղուկասյանի ՛՛Հանրային ձայն՛՛ կուսակցությունից, Փաշինյանն ասաց. ՛՛Եթե հարցնեք՝ արդյոք քվեարկության արդյունքները մտածելու տեղիք տալի՞ս են մեզ, այո՛, տալիս են մտածելու տեղ: Մտածելու, վերլուծելու, հետեւություն անելու տեղիք տալիս են, եւ դա անպայման տեղի կունենա, բայց գոնե այս փուլում ես չեմ ուզում որեւէ կերպ քննարկման առարկա դարձնել ընտրողի որոշումը:

Արդյոք այդտեղ կա՞ն դժվար հարցեր, որոնց հետ մենք պետք է առերեսվենք, այո, կա, եւ մենք դա կանենք՛՛:

  • Կիսվել: