երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ էր 102, ձեռնպահ 3 պատգամավոր: 

Փոփոխության արդյունքում միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը: 

Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի տեքստը հեղինակների կողմից լրամշակվել է Կառավարության առաջարկությունների հիման վրա: 

  • Կիսվել: