երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ուսադիրով ոստիկանը բերման է ենթարկում ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին. Գեղամ Մանուկյան

Ուսադիրով ոստիկանը բերման է ենթարկում ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին. Գեղամ Մանուկյան

Ուսադիրով ոստիկանը բերման է ենթարկում ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին, որը հանգիստ քայլերթի մեջ էր: Այս մասին Աբովյան փողոցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից սկիզբ առած երթը հնդարտ հասել էր մինչեւ Աբովյան փողոց, սակայն յստեղ ոստիկանները փակեցին երթի ճանմապարհը եւ սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին:

Իր հերթին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց. «Սա է իրենց ժողովրդավարությունը՝ պադավատապետություն, ոստիկանապետություն, ուրիշ ոչինչ: Խաղաղ երթի ժամանակ եկան ու տարան մեր հայրենակիցներին: Սեւ բերտավորների թիկունքում նստել է վախկոտ Նիկոլը եւ կառավարությունում որոշումներ է կայացնում, որի իրավունքն այլեւս չունի:

Նույն խմբակցությունից Արեգնազ Մանուկյանն էլ ասաց, որ հանկարծակի «գազանաբար» հարձակվեցին ոստիկանները. «Քաշքշում են, հայհոյում են, ոչ մի բան հաշվի չեն անում՝ աղջիկ-տղա, փոքր-մեծ, հարձակվում ու բերման են ենթարկում»:

Ոստիկաններին հաջողվեց բացել փողոցը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

  • Կիսվել: