Ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքին դիմեց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին:
«Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար։
Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է։ Էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է՝ Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին առաջարկեց երթ անցկացնել, կրկին փակել ճանապարհները և վերադառնալ հրապարակ։
Երթը շարժվեց Մաշտոցի պողոտայի ուղղությամբ։
Նշենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից այսօր ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժի գործադրման, նրանց մասնագիտական աշխատանքի խոչընդոտման տեսանյութերն ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում։
Սարգիս Հովհաննիսյանն այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոտքով հարվածել է «Մեդիահաբ»-ի օպերատորին, վիճաբանել, քաշքշել ու ձեռք բարձրացրել լրագրողի վրա, հետո սպառնացել ակցիայի մասնակցին։