երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նշելով, որ ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

«Աշխարհը փոքրանում է Կրեմլի ավտոկրատի համար: Ես ողջունում եմ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից։ Հայաստանը միացել է օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին»,- գրել է նա:

  • Կիսվել: