շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ունենք մի քանի հարյուր բերման ենթարկված, կիրառվել է խայտառակ բիրտ ուժ, այդ թվում պատգամավորների նկատմամբ․ Սաղաթելյան

Ունենք մի քանի հարյուր բերման ենթարկված, կիրառվել է խայտառակ բիրտ ուժ, այդ թվում պատգամավորների նկատմամբ․ Սաղաթելյան

Այսօր 11։00–ից «Դիմադրություն» շարժումն անհնազանդության ակցիա է իրականացրել Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ։ Ակցիայի և քայլերթի ավարտից հետո ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հրավիրել է ճեպազրույց Ֆրանսիայի հրապարակում։

Իրենց գործողությունների վերաբերյալ Իշխան Սաղաթելյանն ասաց․«Մենք քաղաքակիրթ կերպով ասել ենք, որ որևէ շենք չենք շրջափակում, պատգամավորները պետք է բարձրանան նախարարության շենք, հանդիպեն նախարարների հետ և ասեն՝ այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեք ձեր դիրքորոշումը։ Բայց, քանի որ չունեն դիրքորոշում կամ այդ դիրքորոշումը շատ նման է Ալիևի դիրքորոշմանը, կամ համարձակության չունեն հակադրվելու Նիկոլին, գերադասեցին ոստիկանական ուժերով թույլ չտալ պատգամավորներին բարձրանալ շենք»։

 

«Սա խայտառակությւոն է, ինչո՞ւ եք այդքան վախեցել, արա՛, իրենք «արա» են ու իրենց այդպես են պահում։ Ունենք մի քանի հարյուր բերման ենթարկված, կիրառվել է խայտառակ բիրտ ուժ, այդ թվում պատգամավորների նկատմամբ»,–ասաց Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: