ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է բնականոն աշխատանքը Կիևում

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է բնականոն աշխատանքը Կիևում

 Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր բնականոն աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։
 

Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փ. 51/50 հասցեով մայիսի 23-ից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ 

 
 

  • Կիսվել: