հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մուտքը ԵՄ այն հարցը չէ, որը պետք է այժմ բարձրացվի․ Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մուտքը ԵՄ այն հարցը չէ, որը պետք է այժմ բարձրացվի․ Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ նոր երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մուտքը ԵՄ այն հարցը չէ, որը պետք է այժմ բարձրացվի, տեղեկացնում է ZDF հեռուստաալիքը:

«Դուք պետք է շատ հստակ հասկանաք, որ սա, իհարկե, նախադրյալներ ունի, բայց հիմա, կարծում եմ, դա այն հարցը չէ, որ կարելի է քննարկել։ Մենք պետք է հաղթահարենք պատերազմը… համոզվենք, որ էսկալացիա չլինի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ուկրաինայի զարգացման հեռանկարները լավ լինեն, որպեսզի երկիրը ամբողջությամբ չավերվի, և որ միլիոնավոր մարդիկ չզոհվեն»,- ասել է Շոլցը։

Ինչ վերաբերում է ուկրաինական հայտին, Գերմանիայի կանցլերն ասել է, որ նախատեսվում է նախ «կոնկրետ օգնություն» կազմակերպել Ուկրաինայի համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: