կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություը դիտարկող ԵԽ բանաձևը

Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություը դիտարկող ԵԽ բանաձևը

Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի հայերի միության տարածած հաղորդագրությունից:

«Միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Ուկրաինայի հայերի միությունը պատրաստ է խթանել Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները»,- նշված է հաղորդագրության մեջ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։

Նախաձեռնությանը կողմ են քվեարկել 504, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 32 պատգամավորներ։

  • Կիսվել: