շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինան Լեհաստանից ստացել է PT-91 Twardy տանկեր

Ուկրաինան Լեհաստանից ստացել է PT-91 Twardy տանկեր

Ուկրաինան Լեհաստանից ստացել է PT-91 Twardy տանկեր, որոնք T-72-ի արդիականացված տարբերակն են: «PT-91 Twardy-ն արդեն Ուկրաինայում է՝ շնորհիվ մեր ընկերների»,- երկուշաբթի իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ չնշելով տանկերի քանակը, տեղեկացնում է BBC-ն։

Մեկ օր առաջ Լեհաստանի պաշտպանության նախարարության սպառազինության գործակալության խոսնակ Քշիշտոֆ Պլատեկը խոսել էր Լեհաստանի զինված ուժերում տանկերի բացակայության մասին՝ դրանք Ուկրաինա տեղափոխելու պատճառով։ «200-ից ավելի T-72 տանկերի բացը, որոշակի քանակությամբ PT-91 տանկերի բացը, այստեղ չեմ կարող ասել, թե քանիսն են, կլրացվեն ամբողջությամբ, քանի որ դրանք շատ ավելի բարձր որակի տանկեր են», ասել է Պլատեկը՝ Հարավային Կորեայից տանկերի լեհական գնումների համատեքստում։

  • Կիսվել: