շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ucom-ը հերքում է ընկերությունում կրճատումների մասին լուրը

Ucom-ը հերքում է ընկերությունում կրճատումների մասին լուրը

Ucom ընկերությունը արձագանքել է մամուլում տարածված լուրերին, թե ընկերությունում կրճատումներ են սպասվում.

«Հարգելի գործընկերներ, մամուլում տարածված Ucom-ում իբր «լուրջ կրճատումների» մասին լուրին ի պատասխան հայտնում ենք, որ այն, մեղմ ասած, աբսուրդային է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Ucom ընկերության 2021 թվականի ռազմավարական զարգացման պլանը հաջողությամբ իրականացնելուն և կատարողական ցուցանիշների նախատեսված մակարդակին հասնելուն զուգընթաց, աշխատակազմը կընդլայնվի։

Հրապարակված ասեկոսեների աղբյուրի և դրա ձգտումների մասին տեղեկացված ենք և նախընտրում ենք մնալ Ucom ընկերության բիզնես նպատակների և դրանց հասնելու մեջ՝ պրոֆեսիոնալիզմի սահմաններում։

Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ Ucom ընկերությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար ընկերության մամլո ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմով կապի պաշտոնական միջոցներով և հանրահայտ բոլոր հարթակներով։

Շնորհակալ ենք գործակցության համար»։

 
 
 
 
 

  • Կիսվել: