շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Թուրքիայում բավարարված են Հարավային Կովկասում ճանապարհների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման որոշմամբ». Չավուշօղլու

«Թուրքիայում բավարարված են Հարավային Կովկասում ճանապարհների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման որոշմամբ». Չավուշօղլու

Թուրքիան ողջունում է նոր տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրության կարեւոր կենտրոն է, այլեւ համաշխարհային նշանակություն ունեցող շուկա։ Այս մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Anadolu-ն:

Նա, մասնավոապես, նշել է. ՛՛Թուրքիայում բավարարված են Հարավային Կովկասում ցամաքային ու երկաթուղային ճանապարհների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման որոշմամբ՛՛։

Չավուշօղլուն նաեւ հավելել է, որ իրենք աշխարհում իրենց դիրքերը կարող են ամրապնդել միայն համագործակցության եւ տարածաշրջանային առեւտրի զարգացման միջոցով:

 

 

 

 

  • Կիսվել: