Թուրքիայի տրանսպորտի նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»
Ղազախստանում գտնվող Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Ղազախստանի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարի հետ:
Հանդիպման ընթացքում Ուրարօղլուն խոսել է Ղազախստանի հետ առաջիկայում իրականացվելի ծրագրերից, ինչպես նաև անդրադարձ է կատարել «Զանգեզուրի միջանցքին»:
Նախարարը մասնավորապես ասել է․ «Մյուս կողմից, վերջին շաբաթների ընթացքում մենք բարձր մակարդակով հաստատել ենք Նախիջևան-Կարս երկաթուղու նախագծի մեր մտադրությունն Ադրբեջանի հետ։ Երբ բացվի Զանգեզուրի միջանցքը, մենք հնարավորություն կունենանք բեռները «Միջին միջանցք» տեղափոխել նաև այս թևից»։



