կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»

Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»

Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Ըստ թուրքական պետական «TRT» լրատվականի նիստում քննարկվելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Ըստ հրապարակման՝ սպասվում է, որ օրակարգում լինելու է նաև «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները», գրում է Ermenihaber.am-ը։

Կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի քայլերը, երկրում տնտեսական վիճակը, համավարակի կանխարգելման ուղղված քայլերը:

  • Կիսվել: