Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել, գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, վարկաբեկելով այդ արձագանքները, դրանք համարելով իբր կողմնակալ հայտարարություններ, ինչպես միշտ՝ ցեղասպանության խնդիր արծարծումը ներկայացնում է որպես երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացը խաթարող գործոն։
Թուրքական կողմն այս անգամ էլ կրկնում է համատեղ պատմական հանձնաժողով ձևավորելու և 1915թ. իրադարձությունները քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ նախկինում արտահայտած թեզերը։