ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարությունը ևս հաղորդագրություն է տարածել վաղը՝ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Քահրամանմարաշ Էպիկետնրոնով երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա:

Անկարայում մեր արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախարար Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ ընթանում են նաև հայկական որոնողափրկարարական ջոկատի աշխատանքները»։

 

  • Կիսվել: